հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց իր կողմնակիցների հետ (լուսանկարներ)

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց իր կողմնակիցների հետ (լուսանկարներ)

Հունիսի 30-ին «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում հանդիպեց Նինոծմինդայի եւ Ախալքալաքի իր կողմնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա էին դաշինքի ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավին, Վրաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Իննա Ինաշվիլին, պատգամավոր Գիորգի Լոմաիան, Գոչա Թեւդորաձեն։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով հանդիպումը իրենց աջակիցների հետ դաշինքը անցկացրեց բաց տարածքում, գրում է akhaltskha.net-ը:

Հավաքին բացման խոսքով հանդես եկավ Սամվել Պետրոսյանը, որից հետո խոսք վերցրին դաշինքի ղեկավար մարմնի անդամները եւ իրենց աջակցությունը հայտնելով Սամվել Պետրոսյանին դատապարտեցին մարտի 26-ին տեղի ունեցած դեպքերը։

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները քննադատական խոսքեր հնչեցրին տեղի գործող իշխանության հասցեին, մասնավորապես անդրադառնալով նախորդ ընտրություններին, որի ժամանակ իրենց դաշինքը գրավեց երկրորդ տեղը։

 

  • Կիսվել: