ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«ՀայՓոստը» գործարկել է «ՀայՓոստ+» հավելվածը

«ՀայՓոստը» գործարկել է «ՀայՓոստ+» հավելվածը

«ՀայՓոստը» հուլիսի 20-ին մեկնարկել է «ՀայՓոստ+» հավելվածը, որի շնորհիվ կթվայնացնացվեն ընկերության մի շարք փոստային գործառույթները:  

«ՀայՓոստ+» հավելվածը ներբեռնելով՝ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում, մասնավորապես`  

  • պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի)   ուղարկված ծանուցումների ստացում հեշտ և արագ.
  • բեռնային համարի միջոցով առաքանու հետևում  և այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում.
  • փոստային հաշվիչներ.
  • առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում.
  • փոստային ծառայություններին ծանոթացում և այլն: 

Որպես «ՀայՓոստ+» հավելվածի տվյալների պահպանման շտեմարան` օգտագործվել է բլոկչեյն տեխնոլոգիան, որn ամբողջովին ապահովում է տվյալների անվտանգությունը։

«ՀայՓոստ+» հավելվածի 1.0 տարբերակը հասանելի է AppStore և GooglePlay մարկետներում:

Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինի`

  • նամակների և առաքանիների օնլայն ձևակերպման ծառայությունը.
  • առաքիչի կանչը.
  • հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկ:

  • Կիսվել: