ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եռակողմ հայտարարության հավելված գոյություն չունի․ Փաշինյան

Եռակողմ հայտարարության հավելված գոյություն չունի․ Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Ոչ մի հավելված գոյություն չունի: Ինձ այսօր ասացին, որ ինչ-որ լուրեր կան, թե գոյություն ունեն ինչ-որ հավելվածներ»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով եռակողմ հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումներ իրականացնելու վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու դիտարկմանը՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցերի հրապարակային քննարկումը որևէ օգուտ այս պահին չի բերի:

«Որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել: Հասկանում եմ գայթակղությունը, որ մենք ուզում ենք բոլոր մանրամասներին անդրադառնալ: Ոչ մի խոչընդոտ չկա ԱԺ-ում դռնփակ նիստ հրավիրելու, որտեղ ես պատրաստ եմ բոլոր մանրամասներին անդրադառնալ»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: