շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայփոստի անունից կեղծ ծանրոցի հղումներ են գալիս. Մարտիրոսյանն ահազանգում է

Հայփոստի անունից կեղծ ծանրոցի հղումներ են գալիս. Մարտիրոսյանն ահազանգում է

Հայփոստի անունից կեղծ ծանրոցի հղումներ են գալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

՛՛Ցավոք, կրկին մարդիկ ինձ գրում են դրա մասին։ Մարդիկ, որոնք ծանրոց չէին սպասում։ Մարդիկ, որոնք չէին էլ կարդացել, թե ինչ ա գրված, բայց կտտացրել էին հղումը։ Մարդիկ, որոնք արդեն հինգերորդ նման նամակի մասին են ինձ գրում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: