երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայկական ծիրանի հանրահռչակման ավելի լավ ակցիա դժվար կլիներ պատկերացնել. Եղոյան

Հայկական ծիրանի հանրահռչակման ավելի լավ ակցիա դժվար կլիներ պատկերացնել. Եղոյան

Հայկական ծիրանի հանրահռչակման ավելի լավ ակցիա դժվար կլիներ պատկերացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքների եւ, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանցիները թույլ չէր տալիս, որպեսզի հայերը Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:

Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում:

Հիշեցնենք նաև, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը եւ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ, որպեսզի խնդիրը վերջնականապես կկարգավորվի:

Նշենք, որ ծիրանի վաճառքը տեղի է ունենում «Բուխտա» մեծածախ առեւտրի կենտրոնում: Այն առաջարկել է մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ում որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

 

  • Կիսվել: