չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է տարերային, տեխնածին աղետների կանխարգելման թեմայով աշխատաժողովի

Հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է տարերային, տեխնածին աղետների կանխարգելման թեմայով աշխատաժողովի

ՀՀ ՆԳՆ փրկարար-ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը Բրյուսել քաղաքում մասնակցել է «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում Ֆինլանդիայի Արտակարգ Իրավիճակների Ծառայության Ակադեմիայի և Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին։

Հայաստանյան պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են նաև ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՆԳՆ ՓԾ պատասխանատու ոլորտների ծառայողներ։

Աշխատաժողովի օրակարգում Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման գործընթացի ապահովման, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնին առնչվող հարցերն էին, որի նպատակն էր գործընկեր երկրների բարձրաստիճան սպայակազմին ծանոթացնել աղետների ժամանակ միջազգային օգնություն ակնկալելու և Եվրոպական բնակչության պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու վերաբերյալ որոշում կայացնելու ընթացակարգերին։

Այցի շրջանակներում ՓԾ տնօրենը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների ծրագրի Գլխավոր տնօրինության, Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնի ղեկավարության և առաջատար մասնագետների հետ։

  • Կիսվել: