չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ

Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ

Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ։ Այս մասին լրագրողներին ասաց Տավուշի մազրպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումից հետո որոշ ներդրողներ հրաժարվել են Տավուշում ներդրումներ անելուց։

«Եթե ես ներդրող եմ և այդ տարածքում ուզում եմ ներդրում կատարել, և ինչ-որ մեկը հայտարարում է, որ այդ տարածքները զիջվում են թշնամուն, ավելին, ինչ-որ մեկը սուտ հայտարարում է, որ այդ տարածքներում ադրբեջանցիներ կան հիմա, և ադրբեջանցիները մեր բնակիչներին խնդրում են, որպեսզի իրենց գոմերը կառուցեն ուրիշ տեղ, ի՞նչ պիտի անեմ ես՝ որպես ներդրող։ Ես պիտի գոնե մտահոգվեմ դրա մասին։ Ավելին, ես պիտի հրաժարվեմ այդ տարածքում ներդրում կատարել։ Սա խաղ չէ, մենք պետություն ենք կառուցում, հատիկ-հատիկ փոքր քարերով ամրոց ենք կառուցում, իսկ այսպիսի մի հայտարարությամբ դուք դնում ամբողջ մի պատ քանդում եք։ Պետք է հասկանանք, որ սա ուղղակի վնաս է մեր հանրապետությանը»,- ասաց մարզպետը։

 
 

  • Կիսվել: