ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայցում ենք ձեր մասնակցությունը՝ խախտումների ու բացթողումների հայտնաբերման հարցում. քաղաքապետի խոսնակը՝ երևանցիներն

Հայցում ենք ձեր մասնակցությունը՝ խախտումների ու բացթողումների հայտնաբերման հարցում. քաղաքապետի խոսնակը՝ երևանցիներն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է երևանցիներին՝ նշելով, որ հայցում է նրանց մասնակցությունը՝ խախտումների ու բացթողումների հայտնաբերման հարցում:

՛՛Սիրելի համաքաղաքացիներ,

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերում։

Հայցում ենք Ձեր մասնակցությունը՝ խախտումների ու բացթողումների հայտնաբերման հարցում։ Ձեր մասնակցությունը կօգնի մեզ՝ ավելի որակյալ դարձնել սպասարկումը, հատկապես տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերին ընդառաջ՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: