ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանի մի շարք գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել

Երևանի մի շարք գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՆԵՖՏՈԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում (հասցեներ՝ ք. Երևան, Ռուբինյանց 41/1, ք. Երևան, Սևան 2 և ք. Երևան, Ավան թաղամաս 51/4):

Ինչպես տեղեկանում ենք ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ստուգման արդյունքում Սևան 2 և Ավան թաղամաս 51/4 հասցեներում հայտնաբերվել են չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ. վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չեն եղել:

Ռուբինյանց 41/1 հասցեում գործող լցակայանի ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:

Հայտնաբերված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

 

  • Կիսվել: