ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել․ ԱՆ-ն ու Ալեն Սիմոնյանը հակասում են միմյանց

Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել․ ԱՆ-ն ու Ալեն Սիմոնյանը հակասում են միմյանց

fip.am-ը գրում է. ՛՛4 կազմակերպություն կա էսօր, որ վակցինայով զբաղվում ա ու ամենամոտն են կանգնած վակցինան հայտնաբերելուն, մենք իրենց բոլորի մոտ հերթագրված ենք․ Ալեն Սիմոնյան

Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով երկրում վարակի տարածման և դրա կանխարգելման միջոցառումների մասին, հայտարարեց, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար արդեն իսկ հայտ է ներկայացրել։ «4 կազմակերպություն կա էսօր, որ վակցինայով զբաղվում ա ու ամենամոտն են կանգնած վակցինան հայտնաբերելուն, մենք իրենց բոլորի մոտ հերթագրված ենք»։

Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, 168․am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ որևէ երկրից պատվաստանյութ ձեռք բերելու համար այս պահին գործընթաց չի ծավալվում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» կրկին կապ հաստատեց ԱՆ մամուլի խոսնակի հետ՝ լրացուցիչ անգամ ճշտելու՝ արդյո՞ք որևէ գործընթաց սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ։ Ի պատասխան՝ Ալինա Նիկողոսյանը վերահաստատեց մի քանի օր առաջ իր կողմից արված պնդումը։ «Այս պահին մենք դիտարկում ենք բոլոր այն շուկաները, որտեղ վակցինան արտադրում են կամ դեռևս գտնվում է փորձարկումների փուլում։ Դեռևս վերջնական դիրքորոշում չունենք, սակայն հետևում ենք իրավիճակին։ Մենք հետաքրքրություն ունենք բոլոր այն երկրների հետ, որոնք արտադրում են, բայց նախարարությունը դեռևս գնելու հայտ չի ներկայացրել»,- հայտնեց ԱՆ խոսնակը։

Այսպիսով ստացվում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը «հերթագրված է» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվող 4 կազմակերպությունների մոտ պատվաստանյութ ձեռք բերելու համար, հակասում է Առողջապահության նախարարության հայտարարություններին՛՛։

  • Կիսվել: