հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հայաստանը ներկայացնող 10 ստարտափներ Փարիզում «VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը ներկայացնող 10 ստարտափներ Փարիզում «VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը ներկայացնող 10 ստարտափներ «#Armenia» (Հայաստան) միասնական տաղավարի ներքո Փարիզում մասնակցել են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից:
 
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրել են ոլորտի ներուժն ու նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում:

  • Կիսվել: