երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների համար ամենահայտնի ճանապարհորդական ուղղություններից է

Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների համար ամենահայտնի ճանապարհորդական ուղղություններից է

Ռուսաստանցիների շրջանում մայիսյան տոներին արտասահմանյան ուղևորությունների համար ամենատարածված քաղաքներն են Երևանը, Ստամբուլը, Անթալիան, Տաշքենդը և Բաքուն։

Այս մասին է վկայում Yandex Travel-ի հետազոտությունը, փոխանցում է Panorama.am-ը:
 
Տվյալների համաձայն, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը,  ռուսաստանցիների համար մայիսյան տոներին այցելելու համար ամենահայտնի երկրներն են Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բելառուսը, Ղրղզստանը, Եգիպտոսը և Չինաստանը։
 
Ուսումնասիրության համաձայն, ծառայության օգտատերերի մեծ մասը՝ մոտ 80%-ը, Ռուսաստանի տարբեր քաղաքներում կանցկացնի իր մայիսյան տոները։

  • Կիսվել: