երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ. Սպիտակ տան Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն

Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ. Սպիտակ տան Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն

Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արտահանմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք ամերիկյան ԱԲ կարողություններին ավելի մեծ հասանելիության ապահովման և Հայաստանի՝ ամերիկյան թվային էկոհամակարգի հետ ավելի ավելի լայն ինտեգրման հնարավորությունները»:

  • Կիսվել: