հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայաստանում ծնունդների թիվն աճել է

Հայաստանում ծնունդների թիվն աճել է

2020թ. հունվար-հուլիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 114.0%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 122.7 %-ի համեմատ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների  համաձայն, Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ծնվել է 19 հազար 530 երեխա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  0.8 տոկոսով ավելի է։

Բնական  հավելաճը կազմել է 2 394 կամ 1000 բնակչի հաշվով 2.4 պրոմիլե։

Ինչ վերաներում է ամուսնություններին  և  ամուսնալուծություններին, ապա այս տարվա յոթ ամիսներին երկու դեպքում նկատվում է նվազում։

Մասնավորապես,  հունվար-հուլիսին գրանցվել է 6 435 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 752, իսկ ամուսնալուծությունների թիվը կազմել է 1 808՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 150-ի փոխարեն։

  • Կիսվել: