ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին. ՆԳՆ

Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին. ՆԳՆ

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում մեր տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: Այս ասին ասված է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 
՛՛Տեղեկացնում ենք, որ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղեկատվության հավաքումը և հաղորդումն իրականացվում է սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության կամ հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում իրականացվում է հաղորդագրություն, եթե այն զգացվել է ՀՀ բնակչության կողմից։
 
Անհրաժեշտության դեպքում զգացվածության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով։
 
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան սեյսմոակտիվ գոտու` Արաբական և Եվրասիական սալերի կոլիզիայի գոտում, որտեղ տեղի ունեցող սեյսմիկ իրադարձությունները բնորոշ են։
 
Տեղի ունեցած երկրաշարժերի զգալի մասը գրանցվում է սարքերի կողմից և չի զգացվում բնակչության կողմից։
 
Տեղեկացնում ենք, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (European-Mediterranean Seismological Centre (EMSC)) հետ և համաձայն Կարգի՝ տրամադրում է տեղեկատվություն, որը հասանելի է բոլորին։
 
Պետք է նշել նաև, որ EMSC-ի հետ համագործակցության շրջանակներում նաև LastQuake հեռախոսային հավելվածը թարգմանվել է հայերեն, ինչը թույլ է տալիս ստանալ տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև թողնել օգտատիրոջ պատասխանը/նշումը զգացված սեյսմիկ իրադարձությունից հետո:
 
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին:
 
Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին հրապարակումներին, ապա նշենք, որ տեղական ժամանակով 04.19-ին Գյումրի քաղաքից 39 կմ հյուսիս տեղի ունեցած երկրաշարժի հիմնական պարամետրերը, որոնք նաև տրամադրել է ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը։
 
Առավել մանրամասն՝ հետեւյալ հղումով https://mia.gov.am/.../%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5.../՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: