Հայաստանում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է մարտ-ապրիլին ազոտի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտային օդում։
Ներկայացված տվյալների համաձայն, ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում մարտի 1-15-ի համեմատությամբ դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում, այդ թվում Երևանում՝ 4%, Քաջարանում 12%, Հրազդանում 36%, Վանաձորում՝ 49%, Կապանում 32%, Ալավերդիում 42%, Ծաղկաձորում 48%։



