հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում Նիդերլանդների դեսպանն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»

Հայաստանում Նիդերլանդների դեսպանն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»

Ապրիլի 7-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսն այցելեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»:
 
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում առկա ականային վարակվածության խնդիրները և համառոտ պատմեց ականազերծման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին։ 
 
Դեսպանն իր հերթին կարևորեց շուտափույթ ականազերծումը Հայաստանում՝ կապված մարդու ազատ տեղաշարժման և աշխատանքի իրավունքի, ինչպես նաև՝ համաչափ տնտեսական զարգացման հետ։
 
Դեսպանը հավելեց, որ առկա խնդիրները կքննարկի Նիդերլանդների Թագավորության կառավարության հետ, հակաականային ոլորտում հնարավոր համագործակցության համար:

  • Կիսվել: