Հայաստանում միկրոչիպերի փորձարկման նորագույն տեխնոլոգիա կգործարկվի
Հայաստանում միկրոչիպերի (կիսահաղորդիչների) փորձարկման նորագույն տեխնոլոգիա կգործարկվի։ Փորձարկման սուպերհամակարգչի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն այսօր Երևանի Ինժեներական քաղաքում անցկացրին «Inttegral Solutions» ընկերության հիմնադիր և տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, գրում է Սպուտնիկ Արմենիան:
«Ընկերությունն այժմ զբաղվում է միկրոչիպերի դիզայնով, իսկ երբ գործարկվի սուպերհամակարգիչը, կսկսի նաև նախաարտադրական թեստավորում իրականացնել։ Այդպիսով Հայաստանը կկարողանա ապահովել չիպերի արտադրության ցիկլի մոտ 80%-ը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Մուսայելյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:


