Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա
Ամփոփվել են «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա։
Ինչպես տեղեկացրին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։
Ըստ աղբյւորի՝ յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը կազմել է 130 մլն դրամ: