երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հայաստանում կանխատեսվում է պետական եկամուտների ծրագրային ցուցանիշների շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում. IOTA

Հայաստանում կանխատեսվում է պետական եկամուտների ծրագրային ցուցանիշների շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում. IOTA

Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը հրապարակել է հոդված Հայաստանում COVID-19-ի տնտեսական մարտահրավերների և հակազդման քայլերի վերաբերյալ:
 
«Կորոնավիրուսի համավարակը անսպասելի մարտահրավեր նետեց ինչպես աշխարհին, այնպես էլ Հայաստանին: Առողջապահական ահռելի խնդիրներից բացի ի հայտ եկան տնտեսական և սոցիալական խոչընդոտներ: Համավարակի պայմաններում հարկադիր անգործության մատնվեցին տնտեսության զգալի ճյուղեր` պետության համար ռիսկային դարձնելով հարկերի հավաքագրումը: Այս իրավիճակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կարողացավ հարկային եկամուտների ապահովման դժվարին գործընթացում ճիշտ առաջնահերթություններ մշակել: Ձեռնարկված քայլերի արդյունքում կանխատեսվում է, որ պետական եկամուտների ծրագրային ցուցանիշները շուրջ 40 մլրդ դրամով կգերակատարվեն»,- տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:

  • Կիսվել: