ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը. ինչպե՞ս է վարակված երեխայի վիճակը

Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը. ինչպե՞ս է վարակված երեխայի վիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հունիսի 3-ին հայտնեց, որ Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք է հայտնաբերվել 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կավասակի հիվանդության ևս մեկ դեպք է գրանցվել Հայաստանում։ Մեզ հետ զրույցում ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց այս տեղեկությունները.«Գրանցվել է ևս մեկ դեպք՝ 9 տարեկան երեխայի մոտ։ Իրավիճակն, ի սկզբանե, եղել է ծանր, սակայն այս պահին կլինիկական բարելավվում է նկատվում։ Երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է»։

  • Կիսվել: