երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած

Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած

Մեկուկես տարեկան Էվային ծնողները Երևան էին բերել վիրահատելու՝ վրացի բժիշկների խորհրդով: Վաղաժամ ծնված աղջկա մոտ հաստատվել էր անհասության ռետիոնապաթիա, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած:
Առողջապահության նախարարությունը Հայաստանում անվճար սքրինինգ է իրականացնում բոլոր անհաս նորածինների շրջանում:

Անհասության ռետինոպաթիա ախտորոշման դեպքում հետագա բուժումը, ներառյալ բարդագույն վիրահատությունը, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

Այս ախտորոշմամբ Հայաստան բուժվելու են գալիս երեխաներ նաև աշխարհի տարբեր երկրներից»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: