երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել 75-ի

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել 75-ի

2024 թվականի օգոստոսի 23 դրությամբ Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդի 75 դեպք։ Այս մասին հայտնում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Հիշեցնենք, որ Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։  Մեկ մարդ մահացել է։        

Կենտրոնը նաև ութ կետից բաղկացած ուղեցույց է հրապարակել, թե ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից․

  • Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
  • Ձեռք չտալ սատկած թռչուններին։
  • Կրել երկարաթև հագուստ։
  • Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
  • Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։
  • Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
  • Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
  • Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։

  • Կիսվել: