շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում 2019-2020 թթ. մարտ, ապրիլ, մայիսին բոլոր պատճառներից մահվան դեպքերը չեն ավելացել. Աննա Կոստանյան

Հայաստանում 2019-2020 թթ. մարտ, ապրիլ, մայիսին բոլոր պատճառներից մահվան դեպքերը չեն ավելացել. Աննա Կոստանյան

Հայաստանում 2019 և 2020 թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին՝ բոլոր պատճառներից,
այդ թվում՝ ԳՐԻՊԻՑ և ԹՈՔԱԲՈՐԲԻՑ գրանցված մահվան դեպքերը չեն ավելացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ 

«Հունիս ամսին Առողջապահության նախարարությանը հարցում էի իրականացրել, որպեսզի տրամադրեն վիճակագրական տվյալներ նախորդ և այս տարվա մարտ, ապրիլ, մայիս (հունիսի սկզբին բնական է համապարփակ տվյալներ չեն ունեցել) ամիսներին մահացության ցուցանիշների վերաբերյալ, մասնավորապես, թե որքա՞ն մարդ է մահացել թագավարակից այս տարի նշված ամսիներին, քանի՞ մարդ է մահացել այլ հիվանդություններից վերոնշյալ ամիսներին, օրինակ գրիպից կամ թոքաբորբից, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ, թե կա՞ արդյոք գիտական հիմնավորում՝ որքան է բժշկական և ոչ բժշկական (ցանկացած այլ նյութից պատրաստված, ինքնաշեն) դիմակի կանխարգելիչ ազդեցությունը թագավարակի հանդեպ։

Փաստորեն Հայաստանում 2019 և 2020 թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին բոլոր պատճառներից, այդ թվում՝ ԳՐԻՊԻՑ և ԹՈՔԱԲՈՐԲԻՑ գրանցված մահվան դեպքերը չեն ավելացել, ավելին, նկատվում է մահվան ցուցանիշների նվազման միտում։

Եվ այսպես, ԲՈԼՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ գրանցված մահվան դեպքերի թիվը 2019-ի մարտին եղել է 2535, ապրիլին՝ 2203, մայիսին՝ 2285, իսկ 2020-ի մարտին՝ 2288, ապրիլին՝ 2156, իսկ մայիսին՝ 2102»,- գրել է նա։ 

  • Կիսվել: