հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար ԵԱԶԲ-ի կողմից կհատկացվի 37 միլիոն դոլար

Հայաստանում 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար ԵԱԶԲ-ի կողմից կհատկացվի 37 միլիոն դոլար

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մինչեւ 37 մլն դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետությանը Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում մինչեւ 65 մվտ ընդհանուր հզորությամբ 11 արեւային էլեկտրակայանի կառուցելու համար:

Համապատասխան փաստաթղթերը Երևանում ստորագրել են ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Հարությունյանը: Բոլոր օբյեկտները շահագործման կհանձնվեն արդեն այս տարի։

Նիկոլայ Պոդգուզովը հայտնել է․ «Այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը հիմնված է ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրոէներգիայի վրա։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խոշորագույն աղբյուրը և վերջնական սպառման հիմնական էներգակիրը մնում է բնական գազը: Մինչեւ 2026 թվականը Բանկի խնդիրն է նպաստել Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Դրանով մենք ոչ միայն բարձրացնում ենք էներգետիկ համակարգի հուսալիությունը, այլեւ էապես բարելավում ենք էկոլոգիան՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները»։

  • Կիսվել: