երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հայաստանն իմ նախնիների երկիրն է. Կիրկորով

Հայաստանն իմ նախնիների երկիրն է. Կիրկորով

Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանից «Նոր ալիք» մրցույթի մասնակից Անահիտ Հակոբյանի մրցութային երկրորդ օրվա ելույթն անվանել է փայլուն, վիրտուոզ, ոճային, վեհ և մանրակրկիտ։

«Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է, և երբ լսում եմ հայկական երաժշտություն, դուդուկ, միշտ, իհարկե, երկրպագում  եմ այս երկիրը և այն կատարողներին, ովքեր միշտ հիանալի են ներկայացնում իրենց երկիրը»,- ասելէժ նա։

 Կիրկորովը նշել է, որ Հակոբյանը ադեկվատ ներկայացրել է գեղեցիկ, արևոտ, հյուրընկալ, համեղ, տաղանդավոր Հայաստանը։ 

«Շնորհակալություն այս անհավատալի տոնի համար», - նշել է Կիրկորովը։

  • Կիսվել: