հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ԳԱ գործադիր խորհրդի նիստերին

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ԳԱ գործադիր խորհրդի նիստերին

2021 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթանում է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) Գլխավոր ասամբլեայի նիստը, որի ընթացքում կայանալու է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի երկու նիստ։

2021թ․ հունիսին Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստի ընթացքում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել էր ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ։

Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Մադրիդում կայանալիք Գլխավոր ասամբլեայի Գործադիր խորհրդի նիստերին՝ որպես խորհրդի անդամ։

 Երկրի մասնակցությունը նման համաշխարհային նշանակության զբոսաշրջային իրադարձությանը չափազանց կարևոր է՝ նպաստելու ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, անդամ պետությունների հետ նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը, համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի դիրքի բարելավմանն ու ճանաչելիության բարձրացմանը։

Հիշեցնենք նաև, որ այս տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստի ընթացքում որոշում է կայացվել հանձնաժողովի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ինչը ևս կնպաստի զբոսաշրջային նշանակության համաշխարհային կառույցում Հայաստանի դերի բարձրացմանը։

  • Կիսվել: