երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջին տեղում ԱՄՆ-ն է

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջին տեղում ԱՄՆ-ն է

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 312.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 1 մլրդ 434.3 մլն դրամ կամ 2 մլն 750.6 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավել է 18.9 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Ըստ տվյալների՝ ամենաշատը Հայաստան են ուղարկվել մանածագործական իրեր՝ 801.4 հազար դոլարի, այնուհետև՝ տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 553.9 հազար դոլարի, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 511.8 հազար դոլարի, սարքեր և ապարատներ՝ 464.9 հազար դոլարի:

Ամենաշատ մարդասիրական օգնությունն ուղարկել է ԱՄՆ-ն՝ 757.5 հազար դոլարի, որը 2020-ի հունվար-փետրվարի նկատմամբ ավել է 94.7 տոկոսով: Այնուհետև ամենաշատ մարդասիրական օգնություն ուղարկել է Չինաստանը՝ 470.7 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 4 անգամ, որից հետո՝ Իսպանիան՝ 426.8 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելանալով 115.4 անգամ:

 

  • Կիսվել: