ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանից Ուկրաինա մեկնող ուղևորների համար կրկին կկիրառվի ինքնամեկուսացման 14-օրյա պահանջը. դեսպանություն

Հայաստանից Ուկրաինա մեկնող ուղևորների համար կրկին կկիրառվի ինքնամեկուսացման 14-օրյա պահանջը. դեսպանություն

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում, հայնտում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից: 
 
Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից):

  • Կիսվել: