հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 154 ՌԴ քաղաքացի

Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 154 ՌԴ քաղաքացի

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 9-ին «S7 Airlines» ավիաընկերությունն իրականացրել է չարթերային թռիչք Երևան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Այդ չվերթով ևս 154 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան: Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2321 մարդ:

Դեսպանությունից հայտնում են, որ ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: