կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանից Գազա ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանից Գազա ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այդ մասին հայտնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից:

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։

Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ:

  • Կիսվել: