ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել. Ղարիբաբադի
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ վերջին օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չի անցկացվել, փոխըմբռնման ուղին եղել է Իրանի և Օմանի միջև։
Նա հայտնել է, որ Պակիստանի կողմից արտաքին գործերի նախարարին և խորհրդարանի նախագահին հրավիրելու մասին տեղեկությունը ճիշտ է, սակայն վերջնական պայմանավորվածությունները դեռևս ձեռք չեն բերվել։
Խոսելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնության մասին՝ Ղարիբաբադին նշել է, որ Օմանի հետ համաձայնությունը դեռևս չի նշանակում Հորմուզի նեղուցի բացում և նեղուցի բացումն ունի իր առանձնահատուկ պայմանները։ Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցին վերաբերող ցանկացած համաձայնություն պետք է լինի բացառապես Իրանի և Օմանի միջև։
Ղարիբաբադին հայտնել է, որ ն որ համաձայնագրի իրականացումից հետո Հորմուզի նեղուցում գործող ժամանակավոր երթուղիները կփակվեն։



