«Հայաստան» խմբակցությունը ևս մասնակցելու է դատավարությանը՝ ի աջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոսի և սրբազանների. Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցությունը ևս մասնակցելու է դատավարությանը: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Վաղն առավոտյան կգանք, նիստի շարունակականությունը կապահովենք, հաշվի առնելով, որ ընդդիմության թեկնածուի քննարկման մասին է այն, այնուհետև կգնանք դատավարությանը մասնակցելու»,-նշել է նա:
Նա ընդգծել է, որ դա արժեհամակարգային հարց է, անպայման պետք է գնան, դատարանում իրենց աջակցությունը հայտնեն Ամեն Հայոց կաթողիկոսին և սրբազաններին:
Հիշեցնենք, որ տեղեկացրել էինք՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ վաղն Ազգային ժողովում չենք լինելու, լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց:
«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:



