երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցության՝ բալային համակարգը վերացնելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

«Հայաստան» խմբակցության՝ բալային համակարգը վերացնելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

«Հայաստան» խմբացությունը շրջանառության է մեջ դրել ճանապարհային տուգանային միավորների ներդրմանն առնչվող նախագիծ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Նախագծով առաջարկում ենք, որ բալային համակարգը վերացվի, քանի որ բալային համակարգը, ըստ ոստիկանությունից ստացված վիճակագրական տվյալների, 170 հազարից ավելի դեպքերում կիրառվել է, սա ուղղակի աբսուրդ է»:

Վարդևանյանը նշեց, որ իրենք ոստիկանությունից հետաքրքրվել են՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, հատկապես, մահվան ելքով, պակասե՞լ են արդյոք համակարգի ներդրմամբ, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ պարզվել է, որ ոչ:

Նշենք, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն:

 

 

  • Կիսվել: