երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Հայանտառ»-ի Գյումրիի անտառտնտեսությունում 369 հատ սոճենի են հատել (տեսանյութ)

«Հայանտառ»-ի Գյումրիի անտառտնտեսությունում 369 հատ սոճենի են հատել (տեսանյութ)

Մայիսի 13-ին ու 24-ին «Հայատնտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսությունից ոստիկանության Աշոցքի բաժին գրություններ են ստացվել, որ անտառտնտեսության աշխատակիցները ստուգումների ժամանակ հայտնաբերել են ընդհանուր 369 հատ հատված ծառ։

Ոստիկանությունից հայտնում են, որ անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել էին տարբեր տրամաչափի սոճենի։ Աշոցքի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ անտառտնտեսության տարածքից սոճենու 83 ծառը հատել է Բաշգյուղի բնակիչ 62-ամյա մի տղամարդ, իսկ 286 հատը՝ Արփենի գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որոնք հայտնաբերվեցին։

Հետագա միջոցառումներով Աշոցքի ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնի մի մասը։ Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: