ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական բնույթ է կրում. Տիգրան Ավինյանի գրասենյակ

Հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական բնույթ է կրում. Տիգրան Ավինյանի գրասենյակ

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: 

 

«Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, և առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,-հայտնեցին Ավինյանի գրասենյակից:

  • Կիսվել: