կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը վստահեցնում է՝ գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգում

Փաշինյանը վստահեցնում է՝ գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգում

Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է, և մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՂ ռազմական ղեկավարության մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:

«Սա շատ զգայուն հարց է, նաև շատ երկար ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, բայց ստացվեց այնպես, որ 2023-ի դեկտեմբերին մեզ հաջողվեց 32 գերեվարված մեր եղբայրներին վերադարձնել: Եվ ինչպես նախկինում, այսօր էր գերիների, գերեվարված անձանց, պատանդների ու այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա:

 

  • Կիսվել: