ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ և ռուս գիտնականները «խելացի տեսողություն» համակարգ են մշակել արբանյակների և ԱԹՍ-ների համար

Հայ և ռուս գիտնականները «խելացի տեսողություն» համակարգ են մշակել արբանյակների և ԱԹՍ-ների համար

Հայ և ռուս գիտնականների մշակումների շնորհիվ հնարավոր է դարձել արբանյակներում և անօդաչու թռչող սարքերում ներդնել ավտոմատացված և մատչելի ՛՛խելացի տեսողություն՛՛ համակարգը: Այս մասին ասել է Սերգեյ Կորոլյովի անվան ազգային հետազոտական համալսարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ, ըստ գիտնականների, այդ համակարգը կհեշտացնի հիպերսպեկտրալ տեխնոլոգիայի ներդրումը:

Սպեկտրոմետրերը սարքեր են,որոնք թույլ են տալիս ստանալ նյութի բաղադրության մասին տվյալներ էլեկտրամագնիսական ալիքների բազմաթիվ առանձին ալիքների բաժանման հաշվին: Եթե սովորական ֆոտոխցիկում նման ալիքների ընդամենը երեքն են, ապա ժամանակակից սարքերը, հիպերսպետրոմետրերը կարող են տեղեկատվություն տալ 100 եւ ավելի սպեկտրալ ալիքներից: Գիտնականները հայտնել են, որ թվային հիպերսպեկտրալ լուսանկարները անվանում են ՛՛հիպերկուբներ՛՛:

Հիպերկուբներում արձանագրված պատկերների ճանաչման համար այսօր օգտագործում են նեյրոնային ցանցերը, որոնք պատկերները համեմատում են նմուշների զանգվածի տվյալների հետ: Նման էտալոնային զանգվածների պահպանումն ու մշակումը մեծ ռեսուրսներ է պահանջում, ընդ որում, ինչպես բացատրել են գիտնականները, տարբեր տեսակի օբյեկտների հիպերկուբների վերլուծության համար ամեն անգամ ստիպված են լինում համապարփակ և խորը վերլուծությունների միջոցով ընտրել առանցքային նշանը:

«Խելացի տեսողության» աշխատանքի արագությունը կտրուկ բարձրացնելուն կօգնի հայ և ռուս գիտնականների համատեղ ստեղծված նոր ալգորիթմը։

Նրանց խոսքով ՝ ալգորիթմը թույլ է տալիս հիպերսպեկտրալային նմուշների զանգվածին փոխարինել դրոնի կամ արբանյակի ընթացիկ առաջադրանքին համապատասխանող նշանների նախապես հաստատված հավաքածուով:

Ինչպես հաղորդվում է՝ նախագիծը դրամաշնորհային աջակցություն է ստացել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության եւ հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան) կողմից: Հետազոտություններն իրականացվել են Հայ-ռուսական համալսարանի մասնագետների հետ համատեղ:

 

  • Կիսվել: