չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թոփ 10-ում

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թոփ 10-ում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակում։ Թոփ 10-ը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն հավակնորդների նախնական ցուցակում էր, որտեղ կար 32 ֆուտբոլիստ, սակայն թոփ 10-ում չի ընդգրկվել։

Մայիսի մինչև 24-ը լավագույն ֆուտբոլիստին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը 27 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում:

  • Կիսվել: