ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար

Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար

Հայազգի բժիշկ Արմեն Բենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի առողջապահության նախարար:

TVsamara.ru կայքի փոխանցմամբ՝ պաշտոնը թափուր էր այս տարվա մարտից, երբ մարզի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Արմեն Սիսակի Բենյանը բժշկական գիտությունների դոկտոր է: 2019 թվականի ապրիլից  ղեկավարում է Սամարայի Սերեդավինի անվան տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցը, որը 2020թ. գարնանը դարձել է շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր հիվանդանոցը: 

  • Կիսվել: