կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը։

Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը:
 
Qahanа.am-ը գրում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում:

  • Կիսվել: