երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հատուկ սարքերի միջոցով կստացվի տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում և շրջակայքում

Հատուկ սարքերի միջոցով կստացվի տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում և շրջակայքում

«Օդի որակի սարքավորումների հետ կապված մենք մեր պահանջները հստակ արդեն ներկայացրե՞լ ենք կառուցապատողներին»: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով քաղաքապետի տեղական Սարգիս Մադաթյանին:

Վերջինս պատասխանեց, որ գրություններով ծանուցում են կառուցապատողներին և այսօր կվերջացնեն:

Արձագանքելով Ավինյանը նշեց. «Սա ամենակարևոր իրականացվող ծրագրերից մեկն է, որով հնարավորություն ենք ստեղծում հատուկ սարքերի միջոցով հենց տեղից ստանալ տեղեկատվություն, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտներում և շրջակայքում դրանով իսկ իրականացնել մեր վերահսկողական աշխատանքները»:

  • Կիսվել: