ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի  79 նոր դեպք, ապաքինվել է 108 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, ապաքինվել է 108 մարդ

Մարտի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք: Կատարվել է 3193 թեստավորում, առողջացել՝ 108 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1642 է. նախորդն օրն արձանագրվել է 4 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 12 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում։

  • Կիսվել: