երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, առողջացել է 836 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, առողջացել է 836 քաղաքացի

Մարտի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, իրականացվել է 3847 թեստավորում: Առողջացել է 836 բուժառու, գրանցվել է 11 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421008 դեպք, որոնցից 404993 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5875 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8516 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 909 913 թեստավորում:

  • Կիսվել: