երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում հուլիսի  11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 392-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 559 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հուլիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 180 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 739 -ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 710 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 234 (մեկ օրում ավելացել է 237-ով): Մեկ օրում թեստավորվել է 1888 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 133 104 քաղաքացի: 

  • Կիսվել: