հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հաստատավել է կորոնավիրուսի 563 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հաստատավել է կորոնավիրուսի 563 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հունվարի 19-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 563 նոր դեպք: Կատարվել է 5285 թեստավորում, առողջացել՝ 38 քաղաքացի, գրանցվել է 3 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 708 դեպք, որոնցից 333 754-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5412 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8025 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է:

Ընդհանուր կատարվել է 2 654 537 թեստավորում։

  • Կիսվել: