հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հասկանում եք, չէ՞, թե ինչ խառն են "վերևներում". Արման Աբովյան

Հասկանում եք, չէ՞, թե ինչ խառն են "վերևներում". Արման Աբովյան

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները խախտելու համար: Խոսքը, մասնավորապես, դիմակ կրելու մասին է:

Այս առնչությամբ Աբովյանը գրել է. ՛՛Ժողովո՛ւրդ ջան , աչքներս լո՛ւյս,գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը։Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։Հիշեցնեմ ձեզ ,որ, ըստ իշխանության տեսակետի, կորոնավիրուսի տարածման և հետևաբար հիվանդների աննախադեպ աճի և մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային " հպարտ քաղաքացին": Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։
Եվ ահա` տեղեկացնեմ Ջեզ,որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ,որը կտրուկ ավելացնում է տույժ- տուգանքները դիմակ չկրելու համար։

1-Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2-Փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:
3- Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
4- Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:
5-Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Էլ չեմ մեկնաբանելու...եզրակացությունները թողնում եմ Ձեզ։
ՀԳ
Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են "վերևներում" ՛՛։

 

  • Կիսվել: