հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի են սրանք». Գեղամ Մանուկյան

«Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի են սրանք». Գեղամ Մանուկյան

Անուղղելի են սրանք. Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։

Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։

  • Կիսվել: