չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Հարված ժողովրդավարությանը». Զախարովան` ՀՀ–ում ռուսական ալիքների հնարավոր փակման մասին

«Հարված ժողովրդավարությանը». Զախարովան` ՀՀ–ում ռուսական ալիքների հնարավոր փակման մասին

Հայաստանում ռուսական ալիքների հնարավոր փակումը հարված է ժողովրդավարությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ իշխող կուսակցությունից առանձին պատգամավորների հայտարարությունները երկրում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելքի մասին։
 
Դիվանագետը դա անվանեց Երևանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի հերթական դրսևորում և արդյունք։ Նրա խոսքով` դեսպանատան 2 հազար աշխատակից զբաղված է ապատեղեկատվության և ֆեյքերի տարածմամբ։ Զախարովան շեշտեց, որ հենց այդ ֆոնին էլ ի հայտ են գալիս ռուսական ալիքների հեռարձակումն արգելելու անհրաժետության մասին պատգամավորների հայտարարությունները։ Նա հիշեցրեց, որ ավելի վաղ մի շարք ռուս լրագրողներ արդեն հայտնվել էին «ստոպ-ցանկերում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: