երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հարսնաքար»-ի մոտ վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է

«Հարսնաքար»-ի մոտ վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է

Օգոստոսի 27-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ․Բաբաջանյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի հատվածում է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Vectra» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ․ Ա․-ին (ծնված 1968 թ․), ով տեղում մահացել է։

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել են տարածքը և իրականացրել  ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: